TotalFootball.am


23.06.20 09:05

«Ռեալը» դժգոհ է Լա Լիգայի խաղացանկից. «Բարսան» ավելի շատ է հանգստանալու


«Ռեալը» դժգոհ է Լա Լիգայի առաջիկա տուրերի խաղացանկից: Այս մասին հայտնում է AS-ը: 

Ըստ աղբյուրի՝ ակումբում դժգոհ են 33-րդ և 34-րդ տուրերի խաղացանկից: 

33-րդ տուրում «Բարսելոնան» հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին կխաղա Ատլետիկոյի» հետ, իսկ «Ռեալը» հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին կընդունի «Խետաֆեին»: 

34-րդ տուրում «Ռեալը» կխաղա «Բարսելոնայից» ավելի շուտ: Մադրիդցիները հուլիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին արտագնա խաղում կմրցեն «Ատլետիկի» հետ: Իսկ «Բարսելոնան» կխաղա հուլիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, հյուրընկալվելով «Վիլյառեալին»: 

«Արքայական» ակումբում դժգոհ են, որ 33-րդ և 34-րդ տուրերի միջև նրանք 56 ժամով ավելի քիչ ժամանակ կունենան վերականգնվելու համար, քան կատալոնացիները («Ռեալը» - 62 ժամ, «Բարսան» - 118 ժամ): 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0