TotalFootball.am


25.06.20 04:47

Ռամոս. «Չեմ կարծում, որ «Ռեալը» պետք է մրցավարներին շնորհակալ լինի առաջին տեղում լինելու համար»


«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Լա Լիգայի 32-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին և պատասխանել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի քննադատությանը: 

«Մեր շուրջ բարձրացած աղմուկը բնական է: Դա նրանից է, որ մենք առաջին տեղում ենք: Մինչ այս մեր մասին շատ չէին խոսում: 

Չեմ կարծում է, որ մրցավարները որևէ թիմի օգտին են որոշումներ կայացնում: Այնպիսի տպավորություն է կարծես մենք պետք է մրցավարներին շնորհակալություն հայտնենք, որ առաջատար ենք դարձել: Մարդիկ պետք է ավելի քիչ հորինեն: 

Այսօր փոքր ինչ հոգնածություն նկատվեց թիմում, քանի որ ամեն 3-րդ օրն ենք խաղում: Մենք դեռ առաջ գնալու տեղ ունենք»,- Ռամոսի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0