TotalFootball.am


26.06.20 06:24

Կլոպը՝ չեմպիոնության մասին. «Սա Դալգլիշի և Ջերարդի համար է»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու մասին: 

«Անհավանական է: Սա ավելին է, քան ես կարող էի երբևէ պատկերացնել: Գիտեմ, թե ինչպես էր մեզ աջակցում Կենի Դալգլիշը: Սա ձեր համար է: Նա սպասում էր 30 տարի, ինչպես նաև Սթիվի Ջերարդը: Տղաները հպարտանում են ձեզնով: 

Ես 30 տարի չեմ սպասել, ընդամենը 4.5 տարի եմ այստեղ, բայց սա մեր նվաճումն է՝ հատկապես 3-ամսյա դադարից հետո, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու: 

Գիտեմ, որ մարդկանց համար դժվար է այս պահին, բայց մենք չէինք կարողանում զսպել մեզ: Վայելելու ենք չեմպիոնությունը մեր երկրպագուների հետ, երբ դա հնարավոր լինի»,- Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0