TotalFootball.am


28.06.20 06:07

Խամես. «Ես չէի ուզում մնալ «Ռեալում». կարող էի հիանալի ակումբ տեղափոխվել»


«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նշել է, թե ինչու չի հեռացել մադրիդյան ակումբից:

«Չեմ ուզում կոնկերտ անուն նշել, բայց ես հնարավորություն ունեի հիանալի ակումբ տեղափոխվել: 

Գիտեի, որ այստեղ կայուն խաղաժամանակ չէի ստանալու, բայց ինձ թույլ չտվեցին հեռանալ՝ տարբեր պատճառներով: 

Ես այստեղ եմ հանգամանքների բերումով, այլ ոչ թե ցանկանում էի մնալ: 

Հուսով եմ՝ առաջիկայում ավելի շատ խաղաժամանակ կստանամ: Գիտեմ, որ բավականաչափ տաղանդավոր եմ դրա համար: Կարծում եմ, եթե քրտնաջան աշխատեմ, ապա շանս կստանամ»,- Խամեսի խոսքն է մեջբերել The Locker Room-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0