Այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին, կմեկնարկի Ա Սերիայի 28-րդ տուրի «Միլան»-«Ռոմա» հանդիպումը:
Ներկայացնում ենք հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը՝ ըստ La Gazzetta dello Sport-ի:
Իտալական պարբերականի կարծիքով՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից: