TotalFootball.am


04.07.20 10:59

Ռումենիգե. «Ալկանտարան ցանկանում է հեռանալ «Բավարիայից»»


«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Դավիդ Ալաբայի, Տիագո Ալկանտարայի և Իվան Պերիշիչի մասին: 

«Մենք դեռ որոշում չենք կայացրել Պերիշիչի վերաբերյալ: Պետք է նշեմ, որ հնարավոր է՝ «Բավարիան» որոշակի ֆինանսական խնդիրների առաջ կանգնի: Ինչ վերաբերվում է Ալկանտարայի և Ալաբայի պայմանագրերին, ուզում եմ նշել, որ նրանք թոփ մակարդակի խաղացողներ են և շատ կարևոր են թիմի համար: Բոլորը գիտեն, որ հաջորդ տարի ավարտվում է նրանց պայմանագրերի ժամկետը: Մենք ռիսկի չենք չգնա, քանի որ հնարավոր է՝ նրանց հաջորդ տարի բաց թողնենք անվճար, ինչը մենք չենք ցանկանում:  Ալկանտարան ցանկանում է հեռանալ: Մենք կատարել ենք նրա բոլոր պահանջները, բայց նա ցանկանում է նոր տեղում շարունակել կարիերան»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերել Bild-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0