TotalFootball.am


01.08.20 11:37

ՊՍԺ-ի 3 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել


ՊՍԺ-ն Ֆրանսիական լիգայի գավաթի եզրափակչում հետխաղային 11 մետրանոցների շնորհիվ հաղթեց «Լիոնին»: 

Հանդիպման ընթացքում փարիզյան ակումբի կազմում վնասվածքների պատճառով փոխարինվեցին հիմնական կազմի 3 ֆուտբոլիստներ: 

Մաուրո Իկարդին կաղալով լքեց խաղադաշտը: Պաշտպան Լեյվեն Կուրզավայի մոտ աջ ազդրի հետ կապված խնդիրներ կային, իսկ Տիագո Սիլվայի դեպքում խնդիրներ կային ձախ ազդրի հետ կապված և թիմի մարզչական շտաբը ռիսկի չդիմելու համար փոխարինեց նրան: 

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի կազմում վնասվածք է ստացել նաև Կիլիան Մբապեն: 

Այս բոլոր ֆուտբոլիստների մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ խաղում հարցականի տակ է: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0