TotalFootball.am


04.08.20 12:49

Աշխարհի լավագույն մարզիչն այս պահի դրությամբ՝ ըստ L’Équipe-ի


Զինեդին Զիդանը ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչն այս պահի դրությամբ՝ ըստ ֆրանսիական L’Équipe պարբերականի: 

Այս թեմային է նվիրված թերթի այսօրվա համարի առաջին էջը: 

Զիդանը շրջանցել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին և «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլային: 

Զիդանը մարզել է «Ռեալը» 2016-18 թվականներին և այդ ընթացքում նվաճել Լա Լիգան ու Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ հաղթել Չեմպիոնների լիգան և երկուական անգամ նվաճել Աշխարհի ակումբային գավաթն ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: 

2019 թվականին վերադառնալով մադրիդյան ակումբ, ֆրանսիացի մասնագետը «Ռեալի» հետ դարձել է Լա Լիգայի չեմպիոն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0