TotalFootball.am


18.09.20 11:03

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում


Այսօր՝ Երևանի ժամանակով 16:00-ին, կկայանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: 

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը երեկ ԵԼ-ի երկրորդ փուլում հաղթահարեց «Ֆոլա Էշի» արգելքը, երրորդ փուլում մրցելու է սլովենական «Ցելյեի» հետ: 

Այս զույգը փլեյ-օֆֆի վիճակահանությունից առաջ հայտնվել է երկրորդ խմբում: 

Խումբ 2 

Seeded 

«Դինամո Բրեստ» (Բելառուս)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Unseeded

«Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Սարաևո» (Բոսնիա) - «Պոդգորիցա (Մոնտենեգրո)

«Ռիգա» (Լատվիա)/«Տրե Ֆիորի» (Սան Մարինո) - «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» (Սլովենիա): 

Վիճակահանությունը կկատարվի սովորականի պես, իսկ unseeded խմբում մնացած վերջին երկու թիմերն էլ նույն ընթացակարգով կմրցեն միմյանց հետ: Առաջինը դուրս եկած թիմը կխաղա տանը: 

Հանդիպումները կկայանա հոկտեմբերի 1-ին: Հաղթողը կորոշվի մեկ խաղով: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0