TotalFootball.am


20.09.20 11:27

Ֆոնսեկա. «Մխիթարյանը շատ լավ խաղաց կեղծ 9 համարի դիրքում»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «Վերոնայի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիի մասին: 

«Մենք նոր հարձակվողի կարիք ունենք: Մխիթարյանը շատ լավ խաղաց կեղծ 9 համարի դիրքում, բայց մենք պետք է լավագույն լուծումը գտնենք այս իրավիճակի համար և մեզ հարձակվող է հարկավոր: 

Ինձ դուր եկավ, թե ինչպես էր գործում իմ թիմն առաջին կեսում, քանի որ «Վերոնայի» դեմ խաղերը հեշտ չեն ստացվում: Մխիթարյանը, Պելեգրինին և Պեդրոն 4-5 ռեալ գոլային պահ ստեղծեցին: 

Եթե մենք գոլ խփեինք, ապա խաղի սցենարը կփոխվեր»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Forza Roma-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0