TotalFootball.am


21.09.20 12:28

Պիռլո. «Չեմ ուզում կրկնօրինակել որևէ մեկի գաղափարները. ես իմ մտքերն ունեմ»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է «Սամպդորիայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: 

«Առաջին կեսը լավ ընթացավ, ցավոք միայն մեկ գոլ խփեցինք: Վերջում մենք հոգնել էինք, բայց կենտրոնացված գործեցինք և վերահսկում էինք իրավիճակը՝ նաև մրցակցի հակագրոհները: 

Ժամանակ է հարկավոր, որպեսզի թիմին փոխանցեմ իմ մտքերը: Չեմ ուզում կրկնօրինակել որևէ մեկի գաղափարները: Ես ունեմ իմ գաղափարները, բայց, իհարկե, ուզում եմ վերցնել ինչ-որ բաներ այն թիմերից, որոնք ինձ ոգևորել են»: 

Պիռլոն խոսել է նաև Ռոնալդուին հանգստի հնարավորություն տալու մասին

«Մենք մտածել ենք այդ մասին և քննարկել այդ թեման: Դեռ նա չի օգնել և մենք նոր ենք սկսել մրցաշրջանը: Երբ գործը հասնի ավելի քիչ կարևորություն ունեցող խաղերին, ապա մենք նրան հանգստի հնարավորություն կտանք»,- Պիռլոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0