TotalFootball.am


22.09.20 03:03

[ՎԻԴԵՈ] Ալվարո Մորատան ժամանել է Թուրին. հայտնի է, թե երբ կստորագրվի պայմանագիրը


«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ժամանել է Թուրին, որպեսզի ավարտին հասցնի իր «Յուվենտուս» տեղափոխությունը: 

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական ակումբը 9 մլն եվրոյով կվարձակալի իսպանացի հարձակվողին: Մինչև 2021 թվականը «Յուվենտուսը» կարող է 45 մլն եվրոյով գնել Մորատայի լրիվ տրանսֆերը: Բացի այդ, վարձակալության ժամկետը հնարավոր կլինի երկարաձգել մինչև 2022 թվականը: 

Նշվում է նաև, որ Մորատան համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը թուրինյան ակումբի հետ: 

Մորատան 2014-2016 թվականների ընթացքում խաղացել է «Ծեր սինյորայի» կազմում: Անցկացրած 93 խաղում նա դարձել է 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ՝ նվաճելով ակումբի հետ 5 տիտղոս: 

Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0