TotalFootball.am


22.09.20 15:05

Արամ Ոսկանյան. «Թիմը բնավորություն ցույց տվեց»


 «Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խոսել է Ղազախստանի Առաջին լիգայի երրորդ տուրում «Կայրաթ Ժաստար» հանդիպման մասին, որտեղ հայ մասնագետի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել: 

«Դժվար խաղ ստացվեց: Վերահսկում էինք խաղը: Ունեինք այդքան շատ գոլային պահեր, որոնք չիրացնելով բարդացրեցինք մեր գործը: Որքան քիչ ժամանակ էր մնում, այնքան ճնշումը մեծանում էր: Բայց տղաները բնավորություն ցույց տվեցին: Փոխարինումներ կատարեցինք, որոնք ազդեցին խաղի ելքի վրա: Հեշտ խաղեր չկան, յուրաքանչյուր հաղթանակ դժվարությամբ է տրվում: 

Կարևորն այն է, որ 3 միավոր վաստակեցինք: Շնորհավորում եմ մեր ակումբին և երկրպագուներին»,- Ոսկանյանի խոսքն է մեջբերել «Ատիրաուի» մամուլի ծառայությունը: 

Սա «Ատիրաուի» համար երկրորդ անընդմեջ հաղթանակն էր նոր մեկնարկած առաջնությունում: 

 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0