TotalFootball.am


24.09.20 12:30

Արտետան բացատրել է, թե ինչու խաղալու հնարավորություն չի տալիս Օզիլին


«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Գերմանացի կիսապաշտպանը մարտից հետո պաշտոնական հանդիպման չի մասնակցել: 

«Թիմն աճ է գրանցում, զարգանում է և դուք ինքներդ տեսնում է մակարդակը: Դեռ ամեն ինչ այդպես է: Մենք ուզում ենք էլ ավելի զարգանալ և ուժեղանալ: Պետք է այսպես շարունակել: Ես շատ գոհ եմ արդյունքներից և թե ինչպես է բարդանում մարզչական շտաբի աշխատանքը մեկնարկային կազմն ընտրելիս: Մենք ընտրում ենք այն խաղացողներին, որոնք, մեր կարծիքով, տվյալ խաղին ամենալավն են պատրաստ: Տեսնում ենք, թե ինչպես ենք մենք փոփոխություններ կատարում և Մեսութին ու մի քանի ֆուտբոլիստների դժվար է լինում տեղ վաստակել մեկնարկային կազմում: Ամեն անգամ մենք փորձում ենք ճիշտ ընտրություն կատարել: Ես հարգում եմ ձեր հարցերը, բայց ես կատարում եմ իմ աշխատանքը հնարավորինս անկեղծ: Ես ընտրում եմ խաղացողներին, որոնք, իմ կարծօքով՝ լավագույն մարզավիճակում են»,- Արտետայի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0