TotalFootball.am


30.09.20 13:47

La Gazzetta. «Ռոման» աջակցում է Մխիթարյանին. ֆուտբոլիստին հանգիստ կտրվի


Իտալական La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է Լեռնային Արցախի սահմանին տիրող իրավիճակին: 

«Դժվար օրեր են Մխիթարյանի համար: Պատերազմը, որը երկու կողմից էլ մեծաթիվ զոհերի է բերել, չի կարող չազդել ֆուտբոլիստի վրա: Մխիթարյանը ոչ միայն ֆուտբոլիստ է, հավաքականի ավագ, առաջնորդ, այլ նաև իր ազգի ձայնն այս դժվարին իրավիճակում: 

Մխիթարյանն ու իր քույրը, որն աշխատում է ՈՒԵՖԱ-ում, այս օրերին սոց. ցանցերում աջակցող գրառումներ են կատարում՝ կոչ անելով ուշադրություն դարձնել տիրող իրավիճակին: 

Ակումբը լիովին ազատություն է տվել ֆուտբոլիստին՝ սոց. ցանցերում գրառումների վերաբերյալ: «Ռոման» աջակցում է իր ֆուտբոլիստին, իսկ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Մխիթարյանի հետ կքննարկի նրա մասնակցության հարցը «Ուդինեզեի» դեմ սպասվող խաղում: Մխիթարյանը սիրտը հայրենիքում է և Ֆոնսեկան ցանկանում է, որ հենց ֆուտբոլիստը որոշի, թե արդյոք պատրաստ է մասնակցել խաղին»: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0