TotalFootball.am


09.10.20 23:36

«Ռոման» հայկական ֆան-ակումբին 117 փաթեթ օգնություն է ուղարկել Հայաստան


«Roma Cares» հիմնադրամը 117 փաթեթ մարզական հանդերձանք է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպանատուն, որպեսզի դրանք ուղարկվեն Հայաստան: Այս մասին հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: 

«Ռոմայի» հայկական ֆան-ակումբի նախագահը դիմել էր հռոմեական ակումբին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական գործողություններով պայմանավորված օգնություն ստանալու համար: 

«Մի կողմ թողնելով քաղաքականությունը, «Ռոման» շարունակելու է օգնել իր այն երկրպագուներին, որոնք ունեն դրա կարիքը»,- հայտնել է ակումբի տնօրեն Գվիդո Ֆիենգան: 

Փաթեթներում կան երեխաների, կանանց ու տղամարդկան համար նախատեսված հանդերձանք, որոնք կուղարկվեն Արցախ:

 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0