TotalFootball.am


20.10.20 12:04

Ֆրանսիայի առաջնության հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ գլխատված ուսուցչի


Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշել է հարգանքի տուրք մատուցել գլխատված ուսուցիչ Սամուել Պատիի հիշատակին: 

Լիգա 1-ի և Լիգա 2-ի 8-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն լռության րոպեով: Ստադիոններում կցուցադրվի պրոֆեսորի նկարը: 

Ֆուտբոլիստները, մարզիչներն ու մրցավարները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով: 

Պատիին գլխատել էին հոկտեմբերի 16-ին: Հարձակվողին սպանել էր ոստիկանությունը: Պատիի վրա հարձակվել էր ազգությամբ չեչեն, 18-ամյա Աբդուլահ Անզորովը, որը ծնվել էր Մոսկվայում և Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ուներ: 

Ենթադրաբար, հանցագործության պատճառ է հանդիսացել այն, որ Պատին ուսանողներին Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն է ցուցադրել՝ ազատ խոսքի դասի ժամանակ: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս սպանությունն անվանել է «իսլամիստական ահաբեկչություն»: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6