TotalFootball.am


22.10.20 11:23

«Յանգ Բոյզի» մարզիչ. ««Ռոման» առջևում վտանգավոր ֆուտբոլիստներ ունի՝ ի դեմս Մխիթարյանի և Պեդրոյի»


«Յանգ Բոյզի» գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանեն խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում սպասվող «Ռոմայի» դեմ խաղի մասին: 

«Մենք հասկանում ենք, որ «Ռոման» այս խմբի գլխավոր ֆավորիտն է: Նրանք Չեմպիոնների լիգայի մակարդակին համապատասխան կազմ ունեն: Խմբի մյուս երեք թիմերը հավասար շանսեր ունեն երկրորդ տեղը զբաղեցնելու համար: 

Չեմ ուզում տակտիկական մանրամասների մեջ մտնել: «Ռոման» կոմպակտ թիմ է՝ լավ պաշտպանական գծով: Նրանք առջևի գծում վտանգավոր ֆուտբոլիստներ ունեն՝ ի դեմ Պեդրոյի և Հենրիխ Մխիթարյանի»,- Սեոանեի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13