TotalFootball.am


26.10.20 19:22

«Ամոթ ձեզ». Պոգբան հերքել է Ֆրանսիայի հավաքականից հեռանալու լուրը և դատի տվել ԶԼՄ-ին


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգնամ արձագանքել է բրիտանական The Sun պարբերականին, որը հայտնել էր Ֆրանսիայի հավաքականից նրա հեռանալու մասին:

Միջին Արևելքի մամուլին հղում անող հոդվածում հավաստիացվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը որոշել է լքել ազգային թիմը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որն ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունն անվանել էր «իսլամական տեռորիստական ակտ»: Անձամբ Պոգբան մահմեդական է:

«Եվ ասպես, The Sun-ը կրկին արեց դա: Միանգամայն անհիմն նորություններ իմ մասին, որոնցում հավաստիացվում են բաներ, որոնց մասին ես երբեք չեմ խոսել ու չեմ մտածել: Ես դատի եմ տալիս պարբերականներին ու նրանց, ովքեր տարածում են այդ 100-տոկոսանոց կեղծ լուրերը: Հակիրճ դիմում եմ The Sun-ի անձնակազմին, որոնք սովորաբար թքած ունեն ամեն ինչի վրա: Ձեռքնից ոմանք հավանաբար գնացել են դպրոց ու հիշում են, թե ինչպես էր ուսուցիչն ասում միշտ ստուգել աղբյուրներն ու չգրել առանց համոզված լինելու: Բայց, կարծես, դուք նորից արեցիք դա, և այս անգամ թեման իսկապես լուրջ է: Ամոթ ձեզ»,- գրել է Պոգբան «Ինստագրամի» իր էջում:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0