TotalFootball.am


27.10.20 12:17

Ֆոնսեկա. «Լավ է, որ 3 գոլ խփեցինք, սակայն վատ է, որ 3 գոլ էլ բաց թողեցինք»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 5-րդ տուրում «Միլանի» հետ անցկացրած ոչ-ոքիի մասին, որն ավարտվեց 3:3 հաշվով: 

«Լավ է, որ մենք 3 գոլ խփեցինք, բայց այդքան էլ լավ չէ, որ 3 գոլ էլ բաց թողեցինք: Հավասար խաղ էր: Մենք սկսեցինք բաց թողած գոլով, բայց լավ արձագանքեցինք: 

Սա այն չէ, ինչ ես ուզում էի: Ես ուզում էի հաղթել: Բայց այն ամենից հետո, ինչ կատարվեց, կարծում եմ՝ արդյունքը կարելի է դրական համարել: 

Մենք ուզում ենք կատարելագործվել և ավելի լավ խաղ ցուցադրել, քան նախորդ մրցաշրջանում: Հիմա մտածում ենք միայն հաջորդ խաղի մասին՝ Եվրոպա լիգայում Սոֆիա ԲԿՄԱ-ի դեմ: Կարծում եմ, որ թիմը լավ վիճակում է»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0