TotalFootball.am


27.10.20 16:53

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զինեդին Զիդանի հետ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրության կենտրում է հայտնվել իր հայրենիքում՝ Ֆրանսիայում:

Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ի թվիթերյան էջը՝ մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ավելին, ակումբը վերջին շաբաթներին կապ է հաստատել Զիդանի հետ:

Զիդանի մարզչական կարիերան կապված է բացառապես «Ռեալի» հետ: 2013 թվականին նա դարձավ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնականը, ինչից հետո մարզեց «Կաստիլյան»: 2016 թվականին ֆրանսիացին գլխավորեց «Ռեալի» հիմնական թիմը՝ փոխարինելով Ռաֆաել Բենիտեսին: 2 տարի անց Զիդանի լքեց պաշտոնը, իսկ անցած տարի վերադարձավ թիմ:

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» 3 անգամ անընդմեջ նվաճել է ՉԼ գավաթը, 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0