TotalFootball.am


28.10.20 11:54

Բարտոմեու. «Մենք հասել ենք մեր նպատակներին «Բարսելոնայում». հաջողություն ենք մաղթում նոր նախագահին»


Ժոզեպ Բարտոմեուն խոսել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից հեռանալու մասին: 

«Մենք անցել ենք Տիտո Վիլանովի հեռանալու ժամանակաշրջանը, և Սանդրո Ռոսելի հանդեպ անարդար քննությունը: Մենք վիրավորանքներ ենք ստացել և կոպիտ քննադատության ենթարկվել: 

Հիմա մենք՝ ես և տնօրենների խորհուրդը ցանկանում ենք թերթել էջը: Հաջորդ նախագահին հաջողություն ենք մաղթում և հետևելու ենք ակումբի հաջողություններին: 

Հենց ակումբի անդամներն են որոշումը նրա ճակատագիրը՝ աշխարհի լավագույն ակումբի ճակատագիրը: Մեր թիմը հենց սկզբից էլ նպատակ է ունեցել «Բարսելոնային» դարձնել ամենամեծ հարգանք վայելող, ամենասիրելի ակումբն աշխարհում: Մենք ավելի քան լավ կատարել ենք մեր աշխատանքը»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0