TotalFootball.am


16.11.20 14:42

Տարեկան 20 մլն եվրո և 3 տարվա պայմանագիր. Ռամոսը կարող է հեռանալ «Ռեալից»


ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին: Այս մասին հայտնում է AS-ը: 

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը պատրաստ է 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով: 

Բացի այդ, ՊՍԺ-ն պատրաստ է նաև 34-ամյա ֆուտբոլիստին բոնուս տրամադրել պայմանագիր կնքելու համար: Ֆրանսիական ակումբը այս տարի դեռ պաշտոնական առաջարկ չի կատարի «Ռեալին»: 

Ռամոսը դեռևս բանակցում է «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Իսպանացին ցանկանում է 2 տարվա պայմանագիր՝ պահպանելով ներկայիս 12 մլն եվրո տարեկան աշխատավարձը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0