TotalFootball.am


16.11.20 20:06

Մեսսին հուզիչ հրաժեշտ է տվել Մասկերանոյին ու Գագոյին


«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հուզիչ հրաժեշտի նամակ է գրել կարիերան ավարտելու որոշում կայացրած Ֆերնանդո Գագոյին ու Խավյեր Մասկերանոյին:

«Երկու մարդ, որոնց հետ ես ապրել եմ ու որոնց ընկերակցությունը վայելել, հեռանում են ֆուտբոլից: Ուզում եմ օգտվել հնարավորությունից ու հրաժեշտ տալ նրանց:

Ֆեր, սիրելիս, հուսով եմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք ծանոթացանք 17 տարի առաջ, և այդ ժամանակից ի վեր ինձ հաճելի է եղել քեզ հետ հավաքականի հանդերձարանը կիսելն ու քեզ հետ մրցակցելը: Գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի ու դու կկարողանաս իրագործել երազանքներդ:

Ես ու Խավյերը շատ ժամանակ ենք անցկացրել իրար հետ ու շատ բան ենք կիսել միմյանց հետ: Մենք միասին ապրել ենք երջանիկ ու ծանր օրեր ինչպես Արգենտինայի հավաքականում, այնպես էլ «Բարսելոնայում»: Մենք կարոտել ենք քեզ այն պահից, ինչ դու գնացել ես: Քեզ ու քո ընտանիքին միշտ լավագույնն եմ ցանկանում», - գրել է Մեսսին «Ինստագրամի» իր էջում:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0