TotalFootball.am


16.11.20 21:30

«Յուվենտուսը» կարող է Իկարդիին ձեռք բերել որպես Դիբալային փոխարինողի


ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին նախկինի պես մնում է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում:

Ըստ Calciomercato-ի տեղեկությունների՝ իտալական ակումբը կարող է փորձել ձեռք բերել արգենտինացուն, եթե չկարողանա նոր պայմանագրի մասին համաձայնության հասնել Պաուլո Դիբալայի հետ:

Ինչպես նշվում է՝ Իկարդին նախընտրելի տարբերակ է «Յուվեի» համար: Բացի դրանից, նրա շրջապատի ու «ծեր սինյորայի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել:

Իկարդին մտածում է ՊՍԺ-ից հեռանալու մասին, քանի որ դժգոհ է թիմում իր դերից: Նա անցած ամառ լիարժեք պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0