TotalFootball.am


17.11.20 20:51

Անգելովսկին. «Չգիտեմ, թե ինչպես կարելի է խաղալ ոչ-ոքիի համար. մենք պայքարելու ենք, որ հաղթենք»


Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին խոսել է Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի հետ սպասվող խաղի մասին: 

«Մենք հաշվարկ չենք անում և չգիտենք, թե ինչպես կարելի է խաղալ ոչ-ոքիի համար: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Ունենք շատ լավ ֆուտբոլիստներով կազմված թիմ: Մեր նպատակն է խաղալ B դիվիզիոնում և ցանկացած դրական արդյունք կնպաստի դրան: 

Մենք խաղացել ենք Հայաստանի հետ նախկինում և ծանոթ ենք մրցակցին: Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը «Վարդարի» նախկին խաղացողներ են: Ես հարգում եմ նրանց և հույս ունեմ, որ կցուցադրեն իրենց որակները»: 

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0