TotalFootball.am


17.11.20 22:59

Ռամոսի հայր. «Ոչ մի կասկած, որ Սերխիոն նոր պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ»


Խոսե Ռամոսը՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսի հայրը, կարծիք է հայտնել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հաղորդվում էր, որ կողմերին դեռ չի հաջողվում համաձայնության գալ նոր պայմանագրի վերաբերյալ: 34-ամյա Ռամոսը ցանկանում է 2 տարվա պայմանագիր կնքել, իսկ «Ռեալը» պնդում է 1 տարվա պայմանագրի մասին: Ըստ շշուկների՝ իրավիճակին հետևում է ՊՍԺ-ն:

«Նոր պայմանագրի ստորագրո՞ւմը: Լիովին վստահ եմ, որ դա տեղի կունենա: Ոչ մի կասկած», - ֆուտբոլիստի հոր խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0