TotalFootball.am


17.11.20 23:46

Էտո՛Օն կարող է կարիերան վերսկսել իսպանական ակումբում


Իսպանական «Ռասինգ Մուրսիյա» ակումբի նախագահ Մորրիս Պանյելլոն հայտնել է, որ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օն կարող է վերսկսել ֆուտբոլային կարիերան իր թիմում:

«Ես կասեի, որ Սամուել Էտո՛Օի հետ պայմանագիր կնքելու մեր շանսերը մոտավորապես 50/50 են: Հաջորդ շաբաթ հնարավոր կլինի հստակ իմանալ դա: Եթե Էտո՛Օն դառնա մեր ակումբի ֆուտբոլիստ, նա կխաղա: Մարզչի առաջադրանքն է՝ նրան ներգրավել թիմի մեջ: Մենք ներդրողներ ունենք Մեքսիկայից ու ԱՄԷ-ից, որոնք կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեզ», - Պանյելլոյի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Էտո՛Օն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2019 թվականին:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0