TotalFootball.am


18.11.20 15:31

«Բարսելոնայի» աշխատակից. «Մենք հիասթափված էինք, երբ Մեսսին մնաց «Բարսելոնայում»»


«Բարսելոնայի» աշխատակիցների մի մասը հույս ուներ, որ ամռանն ակումբը կկարողանա վաճառել Լեո Մեսսիին: 

Արգենտինացին ցանկանում էր հեռանալ, սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց չվաճառել նրան: 

Four Four Two-ն զրուցել է կատալոնական ակումբի աշխատակիցների հետ, որոնց համար Լեո Մեսսիի մնալը հաճելի չի եղել: 

«Մենք հիասթափված էինք, երբ Մեսսին մնաց: Բոլորն էին հիասթափված: Հասկանում էինք, որ կհետևեն նոր կրճատումներ, որպեսզի ակումբը կարողանա վճարել նրա աշխատավարձը: 

Ես սիրում եմ Լեոյին և գնահատում եմ այն, ինչ նա արել է ակումբի և ֆուտբոլի համար, սակայն ավելի շատ սիրում եմ իմ ընտանիքը և աշխատանք ունենալու հնարավորությունը»,- ասել է «Բարսելոնայի» աշխատակիցը, որն աշխատում է «Նոու Կամպի» գրասենյակներից մեկում: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0