TotalFootball.am


18.11.20 15:37

Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Լյովին Գերմանիայի հավաքականում


Գերմանիայի ֆուտբոլային միությունը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: 

Երեկ Բունդեսթիմը 0:6 հաշվով պարտվել էր Իսպանիային, ինչի արդյունքում էլ չկարողացավ հայտնվել Ազգերի լիգայի կիսաեզրափակչում: 

Այս պարտությունը դարձավ ամենախոշորը Գերմանիայի հավաքականի պատմության մեջ պաշտոնական խաղերում: 

Ըստ Sport Bild-ի, Գերմանիայի ֆուտբոլային միությունը դիտարկում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին ազգային հավաքական հրավիրելու տարբերակը: 

Նշվում է, որ Ֆլիկն իր հերթին դժգոհ է «Բավարիայում» տիրող իրավիճակից, մասնանավորապես, որ ակումբը չի կարողանում թիմում պահել Դավիդ Ալաբային և Ժերոմ Բոատենգին: 

Երկու ֆուտբոլիստի պայմանագրերի ժամկետները լրանում են հաջորդ տարի և ամենայն հավանականությամբ, «Բավարիային» չի հաջողվի երկարաձգել դրանց ժամկետը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0