TotalFootball.am


19.11.20 18:48

Զիդանն անմիջական կապի մեջ է Ալաբայի հետ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային: Այս մասին «Թվիթերում» հաղորդում է Bayern & Germany-ն՝ հղում անելով Kicker-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆրանսիացին ուղիղ կապի մեջ է 28-ամյա Ալաբայի հետ: Այդուամենայնիվ՝ «Արքայական ակումբում» Զիդանի էնտուզիազմը չեն կիսում: Ալաբայի ներկայացուցիչները հետաքրքրված ակումբներից տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ են պահանջում, իսկ «սերուցքայինները» պատրաստ չեն նման գումարի:

«Ռեալում» կարծում են, որ Ալաբան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Չելսին»:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0