TotalFootball.am


19.11.20 20:28

Գվարդիոլան մեկնաբանել է «Ման. Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:

«Այն պահից ի վեր, ինչ եկել եմ «Մանչեսթեր Սիթի», ինձ ցանկալի հյուր եմ զգում ակումբում և քաղաքում: Դա եկել է ֆուտբոլիստներից, ակումբի սեփականատիրոջից ու աշխատակիցներից, երկրպագուներից, Մանչեսթերի բնակիչներից: Այդ ժամանակից ի վեր մենք իրար հետ շատ բանի ենք հասել, գոլեր ենք խփել, խաղեր ու տիտղոսներ հաղթել: Մենք բոլորս շատ ենք հպարտանում այդ հաջողությամբ:

Նման աջակցությունը լավագույնն է, որ կարող է ունենալ ցանկացած մարզիչ: Ես ունեմ այն ամենը, ինչ կարող էի ցանկանալ, որպեսզի լավ կատարեի աշխատանքս: Մեր առջև առաջադրանք է դրված՝ շարունակել կատարելագործվել ու զարգանալ, և ես շատ ուրախ եմ ու ցանկանում եմ այդ հարցում օգնել «Մանչեսթեր Սիթիին», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0