TotalFootball.am


19.11.20 22:20

Ռամոսը վնասվածք է ստացել ու բաց կթողնի «Ռեալի» կարևոր խաղերը


Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի վնասվածքի լրջության աստիճանը: Պաշտպանը վնասվածքն ստացել է Իսպանիայի հավաքականի ճամբարում՝ Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղի 42-րդ րոպեին:

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Ռամոսի մոտ աջ ազդրի հետին մկանի պատռվածք է: Ռամոսը չի կարողանա մասնակցել Լա Լիգայում «Վիլյառեալի» և ՉԼ-ում՝ «Ինտերի» դեմ խաղերին:

Ինչպես հաղորդվում է՝ «Ռեալում» հուսով են, որ Ռամոսը կվերականգնվի մինչև «Շախտյորի» հետ ՉԼ-ի խաղը: Այն կկայանա դեկտեմբերի 1-ին:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0