TotalFootball.am


19.11.20 22:58

Դավիդ Լուիսն «Արսենալի» մարզման ժամանակ հարվածել է Սեբալյոսի դեմքին


«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը մարզման ժամանակ հարվածել է թիմակից, կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին: Այս մասին հաղորդում է Give me Sport-ը՝ հղում անելով The Athletic-ին:

Հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների համար կազմակերպված մարզումային խաղն ավարտվել է կոնֆլիկտով: Կոպիտ բախումից հետո Լուիսը հարվածել է Սեբալյոսի քթին: Կիսապաշտպանը հայտնվել է խոտածածկին ու արնահոսել:

Իսպանացին միանգամից ոտքի է կանգնել ու փորձել է շարունակել Լուիսի հետ հարաբերությունների պարզումը, սակայն թիմակիներն ու ակումբի աշխատակիցները միջամտել են: Երկու ֆուտբոլիստին էլ ուղարկել են տուն:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0