TotalFootball.am


19.11.20 23:35

Ռիվալդո. ««Բարսան» ռեսուրսներ չունի Մեսսիին պահելու համար»


«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կասկածում է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կշարունակի հանդես գալ «կապտանռնագույնների» կազմում:

«Չեմ կարող պատկերացնել, թե նոր ղեկավարությունն ինչպես պետք է Մեսսիին համոզի՝ հրաժարվել ակումբը լքելու որոշումից: Նա տեսնում է, որ «Բարսան» մեծ ռեսուրսներ չունի իրեն պահելու համար: Մեսսին ավելի շահավետ ու խոշոր առաջարկներ կստանա այլ ակումբներից: Եթե դրան ավելացնենք այն փաստը, որ «Բարսելոնան» ստիպված է լինելու կրճատել աշխատավարձերը, իսկ Մեսսին առանց այդ էլ ցանկանում էր հեռանալ, ապա իրավիճակը դառնում է միանգամայն բարդ:

Միայն այն դեպքում, եթե նրանք հաղթեն Լա Լիգան կամ ՉԼ-ն, եթե Կումանը կարողանա ստեղծել թիմ, որը լավ կխաղա, Մեսսին կարող է մտափոխվել: Բայց, այնուամենայնիվ, կրկնեմ՝ վախենամ՝ սա Մեսսիի վերջին մրցաշրջանն է «Բարսելոնայում»: Իհարկե, դա շատ դժվար է», - Ռիվալդոյի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0