TotalFootball.am


20.11.20 21:59

Զիդանը քննադատել է խաղացանկ կազմողներին


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ ֆուտբոլիստները չափից շատ խաղեր են անցկացնում:

«Դա խնդիր է, որը մտահոգում է ինձ: Ֆուտբոլիստների առողջությունն ամենագլխավորն է, ուստի ես միշտ ուշի ուշով հետևում եմ դրան, և հենց այսօր ուզում եմ խոսել այդ մասին: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կազմում են խաղացանկն ու շատ բաների են ուշադրություն դարձնում, բայց վերջ ի վերջո ֆուտբոլիստները հոգնում են, և եթե նրանք չեն հանգստանում, չեն կարող լավ հանդես գալ:

Ռամոսի ու Վարանի վնասվածքները հավաքականի ճամբարներո՞ւմ: Դա վատագույնն է, որ կարող է պատահել ակումբի մարզչի հետ: Ես տեսել եմ դա ու շատ անհանգստացել», - Զիդանի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13