ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
Հանդիպման հաշիվը բացվեց 21-րդ րոպեին. անկյունայինի իրացումից հետո «Լեսթերի» պաշտպան Ջոննի Էվանսը Սադիո Մանեի հետ պայքարում գնդակը գլխով ուղարկեց սեփական դարպասը: 41-րդ րոպեին Դիոգու Ժոտան կրկնապատկեց «կարմիրների» առավելությունը: Իսկ հաղթական հաշիվն 86-րդ րոպեին ձևակերպեց Ռոբերտո Ֆիրմիոն:
Կլոպի թիմն այս հաղթանակից հետո հավաքեց 20 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով առաջատար «Տոտենհեմին»: