«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Ա Սերիայի 8-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունից հետո խոսել է «ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Այն դրվագը, երբ Զլատանն արմունկով հարվածեց Կուլիբալիին, դա կարծես Մայթ Թայսոնի արմունկը լիներ: Այնուամենայնիվ, մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը և պարտվեցինք միայն այդ պատճառով:
«Միլանը» հավատում է Իբրային: Թվում է, որ Զլատանը հիմա ավելի ուժեղ է, քան 10-12 տարի առաջ»,- Գատուզոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Միլանը» հաղթել էր 3:1 հաշվով, իսկ Իբրահիմովիչը դարձել էր դուբլի հեղինակ: