«Բարսելոնան» փոխարինող է փնտրում թիմի պաշտպան Ժերար Պիկեին, որը վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:
Կատալոնացիները փորձ են կատարել թիմ վերադարձնել նախկին պաշտպան Խավյեր Մասկերանոյին, որը վերջերս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
Արգենտինացին հրաժարվել է առաջարկից: Այս մասին հայտնում է OkDiario-ի լրագրող Էդուարդո Ինդան:
Հաղորդվում է, որ Պիկեն բաց կթողնի նվազագույնը 3 ամիս: