Կրիշտիանու Ռոնալդուն ժամանակին հետաքրքիր դեպք էր պատմել ՄՅՈւ-ում անցկացրած տարիների մասին:
«Ես շատ էի հնարքների դիմում մարզումների ժամանակ: Ոչ ոք չէր կարողանում կրկնել դրանք:
Հիշում եմ, որ մի օր իմ ունակությունները ցուցադրում էի Սքոուլզին: Նա ուշադիր նայում էր ինձ: Ինչից հետո վերցրեց գնդակը, տեղադրեց այն և ասաց. «Տեսնո՞ւմ այն ծառը, որը 50 մետր հեռու է: Առաջին անգամից կհարվածեմ դրան»:
Սքուլզը կարճ թափավազքից հետո հարված կատարեց և դիպավ ուղիղ նշակետին: Դրանից հետո նա խնդրեց ինձ կրկնել հարվածը: Ես 10-ից ավել փորձ կատարեցի, բայց ոչ մի անգամ գնդակը ծառին չդիպավ:
Դրանից հետո Սքուլզը լուռ ժպտաց և գնաց հանդերձարան»: