«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսին խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի պարգևատրման արարողությունը չեղարկելու մասին:
«Դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ այդպիսի մրցանակներն ինչ-որ լրացուցիչ բան են: Եթե հաղթում եմ ինչ-որ բան, շատ հպարտանում և ուրախանում եմ: Բայց ես չեմ կարող ստանալ այդ մրցանակը... Ինչ-որ մեկն ընդունել է նման որոշում, այնպես որ կյանքը շարունակվում է», - Լևանդովսկու խոսքերն է մեջբերել AP-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 32-ամյա լեհ հարձակվողը Բունդեսլիգայի 31 խաղում 34 գոլի հեղինակ դարձավ, 15 անգամ էլ աչքի ընկավ ՉԼ-ի 10 խաղում: