ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում H խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով ջախջախեց «Իստանբուլ Բաշաքշեհիրին», ՊՍԺ-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեյպցիգի» նկատմամբ:
ՄՅՈՒ-«Իստանբուլ Բաշաքշեհիր» խաղի հաշիվը բացվեց 7-րդ րոպեին: Տանտերերին առաջ մղեց Բրունու Ֆերնանդեշը: 19-րդ րոպեին պորտուգալացին դուբլ ձևակերպեց: 35-րդ րոպեին Ռեշֆորդը հաշիվը դարձրեց խոշոր՝ իրացնելով 11-մետրանոցը: 75-րդ րոպեին Դենիզ Տյուրյուչը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խաղը փրկել չհաջողվեց: Ավելացված ժամանակում Դենիել Ջեյմսը խփեց «սատանաների» 4-րդ գնդակը:
ՊՍԺ-ն միակ գոլը խփեց 11-րդ րոպեին. Նեյմարն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: