TotalFootball.am


27.11.20 12:42

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն նախատեսում է «Կամպ Նոուն» անվանափոխել ի պատիվ Մեսսիի


«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտնել է, որ նախատեսում է կատալոնացիների տնային մարզադաշտը՝ «Կամպ Նոուն» անվանափոխել ի պատիվ Լիոնել Մեսսիի:

«Մենք հանրաքվե կանցկացնենք, որ մարզադաշտի անունը փոխենք «Կամպ Նոու Լեո Մեսսի», - Ռուսսոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Արգենտինացին «Բարսելոնայում» է 2000 թվականից: «Կապտանռնագույնների» կազմում նա դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, ինչպես նաև ՉԼ-ի քառակի հաղթող:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0