Աշխատանքից հեռացվել է Sepelios Pinier թաղման բյուրոյի աշխատակիցը, որը սելֆի էր արել դագաղի մեջ գտնվող Դիեգո Մարադոնայի մարմնի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Սոցցանցում հայտնվել էր տղամարդու նկարը՝ բթամատը վեր բարձրացրած: Հաղորդվում է, որ այդ մարդուն էր հանձնարարված դին նախապատրաստել հուղարկավորությանը:
Թաղման բյուրոյի սեփականատերը արդեն հաստատել է աշխատակցի հեռացումը:
Դիեգո Մարադոնան մահացել է 60 տարեկան հասակում, նոյեմբերի 25-ին: