«Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից հետո (0:2) խոսել է խաղի մասին:
«Մենք մեկ գոլ բաց թողեցինք, իսկ երկրորդը մրցավարի խղճին է: Այո, մրցակիցն ուժեղ էր, բայց մենք դիմադրություն էինք ցույց տալիս, մինչև երկրորդ գոլը, որը կազմակերպեց մրցավարը: Նույնիսկ մրցակցի խաղացողներն էին ասում, որ այդ դրվագում խախտում չկար:
Մխիթարյանը մոտեցավ ինձ և խոստովանեց, որ այդ դրվագում խախտում չկար: Զարմանալի էր, որ նա 11 մետրանոց չէր էլ պահանջել, սակայն մրցավարը նշանակել էր այն»,- ասել է Պետրեսկուն հետխաղային ասուլիսի ժամանակ: