Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Յուվենտուսի» առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:
Թուրինցիների մարզիչ Անդրեա Պիռլոն որոշել է Ա Սերիայի 9-րդ տուրի «Բենեվենտոյի» դեմ խաղում հանգստի հնարավորություն տալ 35-ամյա պորտուգալացուն:
«Բենեվենտո»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: