«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժորդի Ֆարրեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձի մասին:
«Մենք սպորտային տնօրենի և ղեկավարության հետ կաշխատենք այն ուղղությամբ, որ ձեռք բերենք լավագույններին: Եթե նրանք ինձ ասեն, որ Նեյմարը լավագույնն է, ես կգնամ դրան:
Նեյմարը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Այդ փաստը և այն, որ նա լավագույններից մեկն է, նշանակում է, որ մենք պետք է վերադարձնենք նրան», - Ֆարրեի խոսքերն է մեջբերել Marca-ն: