Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հումորով է արձագանքել այն հարցին, որ թիմի գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը հաճախակի է փոխարինում նրան, որպեսզի ֆուտբոլիստը խուսափի վնասվածքներից:
«Գուցե, նա ցանկանում է, որ ես ավելի շատ գոլ խփեմ: Պետք է ավելի շատ ու ավելի արագ գոլեր խփել, քանի դեռ ինձ չեն փոխարինել»,- Հոլանդի խոսքն է մեջբերել Bild-ը: