«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում սպասվող «Նապոլիի» դեմ խաղի մասին:
«Ջեկոն վաղը կլինի մեկնարկային կազմում: Իբանյեսն ու Մանչինին մարզվել են թիմի հետ: Կտեսնենք արդյոք նրանք կխաղան մեկնարկային րոպեներից, թե ոչ:
«Նապոլին» ընթացիկ մրցաշրջանում լավ խաղ է ցուցադրում: Վաղը բարդ հանդիպում է լինելու: Մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են իրենց լավագույն խաղը ցուցադրել:
Մխիթարյանն ու Պեդրոն շատ կարևոր ֆուտբոլիստներ են: Նրանք նման են տղաների, որոնք նոր են սկսել ֆուտբոլ խաղալ: Նրանք միշտ մեծ մոտիվացիայով են խաղում»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Romanews-ը: