«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 10-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղի արդյունքը (1-1)՝ քննադատելով լրագրողներին իրեն սադրող հարցեր տալու համար:
«Ես կարծում եմ, որ մրցավարի որոշումները ճիշտ էին: Դուք փորձում եք ուշագրավ վերնագիր ստեղծել՝ ստիպելով ինձ՝ ասել ինչ-որ կտրուկ բան: Լրագրողները փորձում են անընդհատ սադրել ինձ: Ի՞նչ եք դուք ուզում լսել ինձնից: Ես ասացի, որ դա խախտում էր, քանի որ մրցավարը 11-մետրանոց նշանակեց՝ դիտելով VAR-ը: Ահա և վերջ», - Կլոպի խոսքերն է մեջբերել BBC-ն: